Վաշինգտոնում uպшնվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ
Իրավունք
09:37 22/05/2025
Աշխարհ

Վաշինգտոնում uպшնվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ

Չորեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը այս մասին հայտնել է X սոցիալական ցանցում՝ ԱՄՆ մայրաքաղաքում գտնվող ՀԴԲ-ի տեղական գրասենյակից մի քանի քայլ հեռավորության վրա գտնվող Հրեական թանգարանում տեղի ունեցած կրակոցներից հետո։

Եվրանյուզի հաղորդմամբ,  ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը կրակոցները որակել է «հակասեմական ահաբեկչության զզվելի ակտ»։

«Մենք վստահ ենք, որ ԱՄՆ իշխանությունները վճռական միջոցներ կձեռնարկեն այս հանցավոր գործողության համար պատասխանատուների նկատմամբ։ Իսրայելը կշարունակի վճռականորեն գործել՝ աշխարհում ամենուր իր քաղաքացիներին և ներկայացուցիչներին պաշտպանելու համար», - ասվում է Դանոնի հայտարարության մեջ։

Չորեքշաբթի օրը ոստիկանությունը որևէ մանրամասեն տեղեկություն չի հայտնել կրակոցների հնարավոր դրդապատճառների վերաբերյալ։

Reuters-ը, հղում անելով ոստիկանությանը, Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների սպանության կասկածանքով ձերբակալվել է 30-ամյա Էլիաս Ռոդրիգեսը։ Վաշինգտոնի ոստիկանապետը հայտնել է, որ Ռոդրիգեսին տեսել են Հրեական թանգարանի մոտակայքում քայլելիս, որտեղ տեղի է ունեցել կրակոցը։ Կասկածյալը ձերբակալվելիս գոռացել է «Ազատություն Պաղեստինին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վաշինգտոնում uպшնվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ