Միջազգային մրցաշարում հայ շախմատիստների արդյունքները
Սպորտ
12:21 22/05/2025
Հայաստան

Միջազգային մրցաշարում հայ շախմատիստների արդյունքները

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում ընթացող «8th Sharjah Masters 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 4 խաղափուլ։

5 խաղափուլից հետո գրոսմայստեր Շանթ Սարգսյանը ունի 3.5 միավոր և կիսում է 4-16-րդ հորիզոնականները:

Գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 2.5 միավոր, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ 2 միավոր, իսկ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը՝ 1.5 միավոր:

Մրցաշարի «B» խմբում կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը ունի 3.5 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2 միավոր:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միջազգային մրցաշարում հայ շախմատիստների արդյունքները