Այո՛, պարո՛ն վարչապետ, դուք շինարարից «ատկատ» եք վերցնում. Արթուր Չախոյան
Քաղաքական
14:29 22/05/2025
Հայաստան

Այո՛, պարո՛ն վարչապետ, դուք շինարարից «ատկատ» եք վերցնում. Արթուր Չախոյան

«Գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ոչ ադեկվատ վարք են դրսևորում, երբ լսում են իրենց՝ կոռումպացված լինելու մասին փաստարկները։ Մեր օրերի կոռուպցիայի մասին բարձրաձայնումներն էին պատճառը,որ Նոր Նորքի՝ արդեն նախկին վարչական շրջանի ղեկավարը իր աշխատակիցների հետ ուղիղ եթերում բռնության ենթարկեց հանրային գործիչ Արթուր Չախոյանին, ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը «համբալներ» որակեց ընդդիմադիր պատգամավորներին և վիզը կտրելու ժեստ ցուց տվեց։ Խնդրի շուրջ  «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր տեսակետը հայտնեց հանրային գործիչ Արթուր Չախոյանը։

Հարցազրույցում հնչեցված թեզերի երկրորդ մասը՝ ստորև.

•Հասկանում եք, թե իրենց ստորության աստիճանն ուր է հասնում, իրենք ժողովրդի աչքերի մեջ նայելով, լկտիաբար սուտ են խոսում։ Ավելին՝ իմ ունեցած տեղեկություններով, որը հաստատել է «ԼիլիանԱրմ» ընկերության տնօրեն Նարեկ Պողոյանը՝ նա Տիգրան Ավինյանի հետ ֆուտբոլ է խաղացել։

•Այդպես ոնց է լինում՝ Ավինյանը կուսակցին չի ճանաչում, չի հիշում, առաջին անգամ «ԼիլիանԱրմ» ընկերության մասին Մեսրոպ Մանուկյանից է լսում, բայց էդ ընկերության տնօրենի հետ ֆուտբոլ է խաղացել։

•Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ հենց ասֆալտի մեջ են այդ մեծ, չաղ կոռուպցիոն գումարները պտտվում։

• Հիմա շատ վատ վիճակ է, գնալով քանդվում է նոր արված ասֆալտը, այն ամեն տեղ է այդպես։ Դրա մասին հենց իրենք էլ գործակարգավարական նիստերի ժամանակ խոսում են։

•Զրպարտելու, սուտ խոսելու համար էս իշխանության ուշքը գնում է, կարծում եմ, որ եթե սրանք 1 րոպե սուտ չխոսեն՝ իրենց շունքը կկտրվի և կխեղդվեն։

•Աշխարհով մեկ ասֆալտը հայերն են փռել, Երևանում չե՞ն կարողանում մի ասֆալտ փռել, ինչպես կարա նման բան լինի։ Որովհետև այստեղ առանց բիտում ասֆալտ են փռում, պարզ չէ, որ այն կոռուպցիա է, բոլորն էլ գիտեն, որ ասֆալտի անբաժանելի և թանկարժեք բաղադրիչը բիտումն է։

•«Ցնցուղ-կախիչ» օպերացիայի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ես չեմ հասկանում, մենք շինարարից ատկա՞տ ենք վեկալում»։ Այո, պարոն վարչապետ, դուք շինարարից ատկատ եք վերցնում։ Այդ ամենն այլ բացատրություն չունի և դուք էլ այդ ամենը շատ լավ հասկանում եք, բայց «ատկատն» իրենց համար այնքան քաղցր բան է, որ հետ չեն կանգնում։

 •Անկուշտի պես ընկել են այդ թալանի աթոռի վար, գամվել են ու այսպես երկիրն ասֆալտով, բորդյուրներով թալանում են ու ասում են նախկիններն են մեղավոր։

 •Հիմա, որ ընտրություններ են առջևում, ցնցումների մեջ են ընկնում, երբ իրենց կոռուպցիայի մեջ են մեղադրում։ Նրանք ցնցումների մեջ են ընկնում ոչ թե նրա համար, որ իրենց կոռուպցիայի մեջ են մեղադրում, այլ ցնցումների մեջ են ընկնում, որ ժողովուրդը գիտի, որ իրենք թալանչի, կոռումպացված են։ Այ դրա հետ չեն համակերպվում։ Ժողովուրդը տեսնում է և իրենց ստերը չի ընդունում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այո՛, պարո՛ն վարչապետ, դուք շինարարից «ատկատ» եք վերցնում. Արթուր Չախոյան