Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեղքը գցում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի վրա՞. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստը բարձրաձայնում է անորակ շինարարության, տասնյակ միլիոնների հանրային միջոցների վատնման և կոռուպցիայի մասին, իսկ գործող իշխանության պատասխանատուներն արձագանքում են հայհոյանքներով, բռնություններով և բացահայտում անողներին կալանավորելով։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե դպրոց, մանկապարտեզ կառուցել, ասֆալտ անել չգիտենք՝ հակադարձելով պնդումներին, որ այդ անորակության պատճառներն այլ են՝ կոռուպցիան և «ատկատները»։ Վերոհիշյալ հիմնահարցի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր դիտարկումներն ու բացահայտումները ներկայացրեց հանրային գործիչ Արթուր Չախոյանը։
Հարցազրույցում հնչեցված թեզերի առաջին մասը՝ ստորև.
•Տեսնում ենք, որ ամեն շաբաթ, եթե ոչ ամեն օր կամ օր ու մեջ Երևանի քաղաքապետարանում ձերբակալություններ են տեղի ուննեում։
•Հենց այդպես էլ կա, քարը քարի վրա հենց բնակիչը դնում է, եթե էդ մարդը մեջք չունենա, ծանոթ չունենա, ատկատը չվճարի, Երևանի քաղաքապետարանը քարը քարի վրա չի թողնի։ Պետք է գործարքի գնաս քաղաքապետարանի հոտ, որ քո ապորինությունը թողնես։
•Բոլորը, այդ թվում շատ ՔՊ-ականներ տեսնում են, որ Երևանի քաղաքապետարանում գործում է կոռուպցիա և երկակի ստանդարտներ։
•Մենք շատ լավ գիտենք, որ Տիգրան Ավինյանը, չլինելով քաղաքապետ, լինելով Երևանի քաղաքապետի տեղակալ, վարում էր քաղաքապետարանի գործակարգավարական նիստը և համակարգում էր շինբարեկարգման ոլորտը։ Սա՝ մինչև իր քաղաքապետ լինելը։
•Քանի որ նա համակարգում էր այդ ոլորտը, ստացվում է, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեղքը գցում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի վրա՞։ Անհեթեթություն է։
•Հասարակությունը, Ավինյանին լսելով, ասում է՝ դե Ավինյանը մեղք չունի, սուրբ է, տեսեք, թե ինչ է ասում... Բայց իրականում մոլորեցնում է հանրությանը նմանատիպ հայտարարություններով։
•Անորակ մանկապարտեզները ոչ 5-ն են ոչ 7-ը, իրականում դրանք բազմաթիվ են։ Իրենք հայատարարում են, թե անորակ մանկամպարտեզներ չեն ընդունում, սուտ են ասում ընդունում են՝ թիվ 71 մանկապարտեզը գնանք ցույց տամ։
•Մենք տեսնում ենք, թե այդ տենդերներն ովքեր են շահել՝ ՔՊ-ական «ԼիլիանԱրմ» ընկերությունը, Արամ Զավենի Սարգսյանի կուսակիցը՝ «Էկոբիլդինգ» ՍՊԸ-ն է մանկապարտեզը շահել, այսինքը՝ երկու դեպում էլ իրենց մարդիկ են շահել։
•Իրենք են ֆոտոշոփով շենքը տեղափոխել, որ շինթույլտվություն տան իրենց ընկերություններին։ Դրա մեղավորն ով է, իրենք են, հետո էլ ասում են՝ Պուտինն է։
•Գնում նկարում, հրապարակում եմ, որ հասարակությունը տեսնի թե ինչպիսի թալանչի իշխանություն է։ Իշխանության գալով՝ այլ արժեքների մասին էին խոսում, թե հատիկ առ հատիկ վերադարձնելու են, բայց իրենք ավելի վատը դուրս եկան։
•Բացի հրապարակումներից, այդ ամենն ամրագրել եմ իրավական դաշտում, այսինքը՝ դատախազություն եմ դիմում գրել, վարչապետին, Տիգրան Ավինյանին եմ դիմում գրել, բայց ոչ մի արձագանք չկա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։