Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կառավարությունը 713.9 մլն դրամով կհամաֆինանսավորի համայնքների 33 սուբվենցիոն ծրագրեր
«Ներկայացնում եմ համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 713 մլն 909 հազար դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը»,-գործադիրի այսօրվա նիստում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։
Նա նշեց, որ առաջարկվում է համաֆինանսավորել 15 համայնքների 33 սուբվենցիոն ծրագրեր և թվարկեց ըստ մարզերի հատկացվող գումարների չափերը։
«Արարատի մարզում ունենք 5 ծրագիր՝ շուրջ 85 մլն դրամ համաֆինանսավորմանբ.
Արմավիրի մարզում՝ 7 ծրագիր՝ 101 մլն դրամի ֆինանասավորմամբ.
Գեղարքունիքի մարզի 11 ծրագիր՝ 16 մլն դրամ համաֆինանսավորմամբ.
Լոռու մարզում՝ 2 ծրագիր՝ շուրջ 232 մլն դրամ.
Շիրակի մարզի 2 ծրագիր՝ 16 մլն դրամ.
Տավուշի մարզի 6 ծրագիր՝ 261 մլն դրամ»,-ասաց փոխնախարարը:
Քանի որ Նիկոլ Փաշինյանը չէր վարում կառավարության նիստը՝ Ղալեչյանը ստիպված էր նրա խոխարեն թվարկել բոլոր ծրագերը՝ ըստ տեղանքի և բնույթի։
Նրա խոսքով որոշման հաստատմամբ 2025 թվականի պետբյուջեից արդեն սուբվենցին հատկացումները կհասնեն 5 մլրդ 46 մլն դրամի։