Այսօր 217 տրանսպորտային միջոց տարվել է տուգանային հրապարակ, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ
Իրավունք
17:09 23/05/2025
Հայաստան

Այսօր 217 տրանսպորտային միջոց տարվել է տուգանային հրապարակ, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ

Մայիսի 23-ի ժամը 17.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ:

«Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։

Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,- նշում են ՆԳՆ ոստիկանությունից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօր 217 տրանսպորտային միջոց տարվել է տուգանային հրապարակ, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ