Հայաստանի իշխանության վախեցած, կրավորական կեցվածքը միայն նպաստում է «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի զարգացմանը. Թաթոյան
Քաղաքական
13:26 23/05/2025
Հայաստան

Հայաստանի իշխանության վախեցած, կրավորական կեցվածքը միայն նպաստում է «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի զարգացմանը. Թաթոյան

«Ադրբեջանը Հայաստանի զավթման ծրագիրը հանել է միջազգային հարթակներ, ոչնչից ստեղծել է օրակարգ։ Հայաստանի անվանումն անգամ շատ հարթակներում չեն գործածում այլևս` այն փոխարինելով «Արևմտյան Ադրբեջան»-ով»,- նշել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ 

Ըստ նրա, այսպես կոչված վերադարձի հարցով Հայաստանի վարչապետից ակնկալում են կոնկրետ ժամկետներ`այն ներկայացնելով որպես հաստատված իրողություն: Սյունիքի նկատմամբ են ներկայացնում տարածքային պահանջներ՝ այն անվանելով «Արևմտյան Զանգեզուր»:

«Ներկայացված պահանջներն են` փոփոխել Սահմանադրությունը, հրաժարվել Անկախության հռչակագրից, Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի հարցերից:

Սա Հայաստանի զավթման ծրագիր է, որն ամբողջ ուժով ադրբեջանական իշխանությունն առաջ է տանում:

Հայաստանի իշխանության վախեցած, ադրբեջանական ու թուրքական իշխանության ողորմածությանն ապավինած կրավորական կեցվածքը միայն նպաստում է այս ծրագրի զարգացմանը, ադրբեջանական կեղծիքների միջազգայնացմանը»,- գրել է Ա. Թաթոյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի իշխանության վախեցած, կրավորական կեցվածքը միայն նպաստում է «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի զարգացմանը. Թաթոյան