«Ազատություն Պաղեստինին»․ Իսրայելի դեսպանատան աշխատակցի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
19:46 23/05/2025
Աշխարհ

«Ազատություն Պաղեստինին»․ Իսրայելի դեսպանատան աշխատակցի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել

31-ամյա Էլիաս Ռոդրիգեսին մեղադրանք է առաջադրվել Վաշինգտոնում Սառա Միլգրիմի և Յարոն Լիշչինսկու սպանությունների համար: Ռոդրիգեսը որպես հանցագործության դրդապատճառ նշել է Պաղեստինին իր աջակցությունը։ Այս մասին գրում է Euronews-ը։

Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանության մեջ միակ կասկածյալի ձերբակալման մեջ   մեղադրանք է առաջադրվել առաջին աստիճանի սպանության և օտարերկրյա պաշտոնյաների սպանության երկու դրվագներով։

Դատական ​​փաստաթղթերի համաձայն՝ ԱՄՆ մայրաքաղաքում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների վրա կրակելուց հետո, բերման ենթարկվելու ընթացքում  31-ամյա Էլիաս Ռոդրիգես բղավել է «ազատություն Պաղեստինին»։

Հարձակման հետևանքով զոհվել են ԱՄՆ քաղաքացի Սառա Միլգրիմը և  գերմանացի քաղաքացի Յարոն Լիշչինսկին: Նրանք երիտասարդ զույգ էին, որոնք պատրաստվում էին նշանադրվել գալիք շաբաթ։

Ձերբակալությունից հետո Ռոդրիգեսը ոստիկանությանն ասել է. «Ես դա արեցի Պաղեստինի համար, ես դա արեցի Գազայի համար»։

Դաշնային իշխանությունները հինգշաբթի օրը հայտարարություն են տարածել՝ տեղի ունեցած որակելով որպես՝  նպատակային ահաբեկչական հարձակում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder