Համբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 12-ի
Իրավունք
22:35 23/05/2025
Աշխարհ

Համբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 12-ի

Համբուրգի կենտրոնական կայարանում դանակով հարձակման զոհերի թիվը հասել է 12-ի, երեքի կյանքը վտանգի տակ է; «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնում է NDR-ը։

Ավելի վաղ Bild թերթը հայտնել էր, որ ութ մարդ վիրավորվել է, իսկ մեկ կին ձերբակալվել։ Իր հերթին, քաղաքային ոստիկանությունը մինչ այժմ միայն հաստատել է այն փաստը, որ կայարանում խոշոր գործողություն էր իրականացվում։

«Հրշեջ ծառայության խոսնակի խոսքով՝ երեք մարդ ստացել է կյանքին սպառնացող վնասվածքներ, երեքը՝ լուրջ, իսկ վեցը՝ թեթև վնասվածքներ», -հաղորդում է NDR-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder