Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց են հանձնել 390 մարդ՝ Թուրքիայում կնքված համաձայնագրի շրջանակներում
Քաղաքական
19:12 23/05/2025
Աշխարհ

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց են հանձնել 390 մարդ՝ Թուրքիայում կնքված համաձայնագրի շրջանակներում

 Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների լայնածավալ փոխանակման առաջին փուլը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝  հայտնել է  ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Մայիսի 16-ին Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների համաձայն՝ Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել են 270 ռուս զինծառայողներ, ինչպես նաև 120 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից գերեվարված Կուրսկի շրջանի քաղաքացիական անձինք», - նշել են գերատեսչությունից։

Փոխարենը, Ուկրաինայի զինված ուժերի 270 ռազմագերիներ և 120 քաղաքացիական անձինք հանձնվեցին ուկրաինական կողմին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder