Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փաստացի ստացվում է, որ պետությունը հավաքագրում է տնտեսությունից գումարները, սակայն չի վերադարձնում տնտեսությանը. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.
«Հայաստանում դրամի գերարժևորման և տնտեսական աճի դանդաղման պատճառներից մեկը կայանում է նրանում, որ ՀՀ կառավարությունը շարունակաբար թերակատարում է պետական բյուջեն, մասնավորապես` 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ընթացիկ ծախսերը թերակատարել է 15,4 տոկոսով, իսկ կապիտալը` ավելի քան 67 տոկոսով։
Փաստացի ստացվում է, որ պետությունը հավաքագրում է տնտեսությունից գումարները` հարկերի, տուրքերի տեսքով, սակայն չի վերադարձնում տնտեսությանը` գերարժևորելով դրամը և սահմանափակելով տնտեսական աճը»: