Երևանում անչափահասի նկատմամբ uեռական nտնձգnւթյnւն կատարած անձը ձերբակալվել է
Իրավունք
17:50 23/05/2025
Հայաստան

Երևանում անչափահասի նկատմամբ uեռական nտնձգnւթյnւն կատարած անձը ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 22-ին՝ ժամը 14.15-ին, մայրաքաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվող 59-ամյա օտարերկրյա քաղաքացի:

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։ Նա ներկայացվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder