Կոտրել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները. Ձերբակալվել են անչափահասներ
Իրավունք
09:24 23/05/2025
Հայաստան

Կոտրել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները. Ձերբակալվել են անչափահասներ

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 16-ին ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ 2 երիտասարդ կոտրել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները և գտնվում է ներսում։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գույքը դիտավորյալ վնասելու կասկածանքով, նշված վայրից ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 17-ամյա Տ․ Թ․-ին և 16-ամյա Մ․ Մ․-ին։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder