Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավունք
20:11 23/05/2025
Հայաստան
«Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց տեղափոխվել է տուգանային հրապարակ
Մայիսի 23-ի ժամը 17.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
«Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։
Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder