Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Լարված իրավիճակ Արին Բերդ փողոցի խաչմերուկում, այն փակած տնտեսվարողների բողոքի ակցիայի ժամանակ
Քաղաքացիները փակել են Արցախի փողոցից ՋԷԿ և Արին Բերդ փողոց տանող խաչմերուկը։
Բողոքում են հիմնականում տնտեսվարողները, որովհետև այդ հատվածում բազմաթիվ արտադրական օբյեկտներ կան, իսկ ճանապարհն անմխիթար վիճակում է։
Ըստ ցուցարաների՝ երկու ամիս առաջ էլ նույն խնդրով ակցիա իրականացվեց, բայց այն պատկան մարմինների կողմից անտեսվել է։ Նրանց խոսքով՝ ճանապարհներն անմխիթար վիճակում են, բեռնատարները չեն կարողանում բեռներ հասցնել տնտեսվարողներին, որտեղ մոտ 3000 աշխատակից կա։
Նրանց խոսքով՝ վարչական շրջանի ղեկավարը հայտարարել է թե այն վարչական շրջանի ենթակայության տակ չէ, այլ միջհամայնքային ճանապարհ է, իսկ քաղաքապետարանը չի արձագանքել։
«Այստեղ կարելի է մի խաղ հիմնել՝ «Արին Բերդի բանալիները», ամեն հարյուր մետրի վրա մեկը կանգնի բանալի բաժանի մեքենայով անցնողին և ասի. «Շնորհավորում եմ, դուք հաղթահարեցիք հերթական 100 մետրը», շաբաթվա վերջում էլ հաղթող մասնակիցը կկարողան իր տրանսպորտային միջոցը վերանորոգի քաղաքապետարանի միջոցներով»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցը և նշեց որ պահանջում են հանդիպում քաղաքապետարնի պատասխանատուի հետ։
Ակցիայի մասնակիցներին մոտեցավ էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը և հայտնեց, որ փողոցը հիմնանորոգելու մրցույթի է դրված, քանի որ գրունտային խնդիրներ կան և միջին նորոգում հնարավոր չէ անել։ Վարչական շրջանի ղեկավարը վստահեցրեց, որ ընթացիկ տարվա ընթացքում կնորոգվի, բայց բողոքի ակցիայի մասնակիցները չեն հավատում։