«Ժողովուրդ». Հուլիս և սեպտեմբեր ամիսները ՔՊ-ում թեժ են լինելու
Օրվա մամուլ
08:32 23/05/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Հուլիս և սեպտեմբեր ամիսները ՔՊ-ում թեժ են լինելու

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքական ժողով կանի: Սակայն, կուսակցության քաղաքական ժողովի օրը, տեղը, անգամ օրակարգը դեռ որոշված չէ։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հստակ որոշված է, որ ՔՊ քաղաքական ժողովը տեղի կունենա հուլիս ամսին: Այժմ ընթանում են քննարկումներ՝ թե որն է լինելու քաղաքական ժողովի օրակարգը և հիմնական նպատակը։

Հարկ է նշել, որ սովորաբար ՔՊ քաղաքական ժողովները տեղի են ունենում Երևանից դուրս, որտեղ կուսակցության վերաբերյալ կոնկրետ որոշումներ են կայացվում գիշերային ձևաչափով նաև:

Նշենք, որ կուսակցության քաղաքական ժողովները տեղի են ունենում տարին 2 անգամ: Դրանց պարտադիր մասնակցում են ՔՊ վարչության անդամները, պատգամավորները, նախարարներ, մարզպետներ, լինում են նաև հրավիրյալներ, իսկ օրակարգը հաստատում է վարչությունը։ Ի դեպ, նշենք, որ սրան զուգահեռ՝ ՔՊ-ն պատրաստվում է կուսակցության վարչության նոր ընտրություններին, որը ՔՊ-ականների համար շատ կարևոր իրադարձություն է:

Վարչության ներկայացուցիչները մասնակցում են Նիկոլ Փաշինյանի հետ փակ քննարկումների, որտեղ կոնկրետ որոշումներ են կայացվում տարբեր անձանց և հարցերի վերաբերյալ: Հուլիս և սեպտեմբեր ամիսները ՔՊ-ում թեժ են լինելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Հուլիս և սեպտեմբեր ամիսները ՔՊ-ում թեժ են լինելու