Ծաղկաձորում քառանիվի ինքնավթարից մաhաgել են 16-ամյա աղջիկներ
Հասարակություն
16:48 24/05/2025

Ծաղկաձորում քառանիվի ինքնավթարից մաhաgել են 16-ամյա աղջիկներ

Մայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ.Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։ Չորս ուղևորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից ահազանգ է ստացվել ՆԳՆ ոստիկանություն։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են։

Լրատվական կայքերից մեկում տեղեկություն էր տարածվել, թե մահացածները շրջանավարտներ են։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder