Էդուարդ Սպերցյանը` Ռուսաստանի չեմպիոն
Աշխարհում
19:56 24/05/2025
Աշխարհ

Էդուարդ Սպերցյանը` Ռուսաստանի չեմպիոն

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վերջին՝ 30-րդ տուրում, «Կրասնոդարը» սեփական հարկի տակ հաղթել է Մոսկվայի «Դինամոյին» (3:0)։ Ակումբը պատմության մեջ առաջին անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն։

«Կրասնոդարի» կազմում չեմպիոն դարձավ նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Նա «Դինամոյի» դեմ խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Էդուարդ Սպերցյանը բարձրացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնի գավաթը։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder