«Ժողովուրդ». Պետությունն անպաշտպան է ՔՊ-ին մոտ կանգնած գործարարների համար. Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքը
Օրվա մամուլ
08:59 24/05/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Պետությունն անպաշտպան է ՔՊ-ին մոտ կանգնած գործարարների համար. Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանության հովանավորյալ գործարարներից Նարեկ Նալբանդյանը կրկին հայտնվել է կասկածելի գործարքների կիզակետում։ 2024-ի սկզբին նա գնել էր «Օազիս» սուպերմարկետների ցանցը շուրջ 300 մլն դրամով, սակայն պայմանագրով հաստատված վերջին 60 մլն դրամը պարզապես հրաժարվել է վճարել՝ անգամ դատարանի մասնակցությամբ փաստացի ընդունելով պարտքը։

Նույն «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունը, որ ամենաթանկ գույքերն ու ձեռնարկությունները արտոնյալ պայմաններով գնում է, դատարանում անգամ չի առարկել, որ պարտք է «Օազիս»ին, սակայն միաժամանակ փախուստ է տալիս փաստացի, ըստ «Հետքի»՝ չի վճարում:

Նալբանդյանը, հիշեցնենք, վերջին տարիներին պետական ռեսուրսների «բարեգործական» սեփականաշնորհումների ճանապարհով ձեռք է բերել ոչ միայն Ծաղկաձորի «Գոլդեն փելիսը» և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ դրված առանձնատունը, այլ նաև «Ծիրան» և «88» սուպերմարկետների ցանցերը:

Իշխանափոխությունից հետո նրա բիզնես վերելքը զուգադիպում է ՔՊ վերնախավի տնտեսական փափուկ հովանավորության հետ, իսկ նրա հանդեպ անհասկանալի հանդուրժողականությունը՝ նույնիսկ չկատարված պայմանագրային պարտավորությունների պարագայում, վկայում է, որ իշխանության գծով մտերմությունը Հայաստանում շարունակում է գերազանցել իրավական պետության պահանջներին։

Պետությունն անպաշտպան է ՔՊ-ին մոտ կանգնած գործարարների համար, որը այլևս ոչ թե օրենքի խախտում է, այլ քաղաքականացված անարդարություն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder