«Հրապարակ». ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված
Օրվա մամուլ
08:53 24/05/2025
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված, որին նախօրեին կառավարությունը հավանություն տվեց։ Պատգամավորն առաջարկում էր 15 և 20 միլիոն դրամ վճարել` 1 կամ 4 ամիս ծառայելու համար, կառավարությունը գումարն ավելացրել է՝ դարձնելով 18 և 24 մլն դրամ։ ՔՊ-ում շատերը կարծում են, որ այս օրենքով խորացնելու են սոցիալական անարդարությունը և բանակը թողնելու են աղքատների հույսին, ուստի 1 ամսվա կետից ընդհանրապես պետք է հրաժարվել, որպեսզի գոնե մի քանի ամիս երիտասարդը բանակում անցկացնի։

Ներքին քննարկումներում նախագծի ընդունման փաստարկն այն է, որ, այսպես թե այնպես, հարուստներն ազատում են իրենց որդիներին, հետևաբար՝ պետք է գումար սահմանել, որ օրենքով ազատվեն և բյուջեն լցնեն։ Այսինքն, փոխանակ արատավոր երևույթը վերացնեն, օրենքով թույլատրում են` մի տարբերությամբ, որ առաջ զինկոմիսարիատի աշխատողին էին փողը տալիս, հիմա կտան Փաշինյանին ու ՔՊ-ին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder