Մոնիկա Բելուչին և Բարի Քիոգանը նկարահանվել են ռուս ռեժիսորի ֆիլմում
Մշակույթ
15:00 24/05/2025
Աշխարհ

Մոնիկա Բելուչին և Բարի Քիոգանը նկարահանվել են ռուս ռեժիսորի ֆիլմում

Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին և իռլանդացի դերասան Բարի Քեոգանը մասնակցել է ռուս ռեժիսոր Կանտեմիր Բալագովի նոր ֆիլմի նկարահանումներին։ Ֆիլմը կոչվում է «Թիթեռների մուրաբա»։ Այս մասին հաղորդում է La Voix du Nord պորտալը։

Պորտալը հայտնում է, որ նկարահանումները տեղի են ունեցել մեկ շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի լողափերում: Մոնիկա Բելուչիի դերի մանրամասներն անհայտ են, բայց ենթադրվում է, որ նրա դերը էպիզոդիկ է։ Նկարահանումները տևել են չորս շաբաթ։ Այս պահին ֆիլմի նկարահանումները շարունակվում են ԱՄՆ-ում։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆիլմը կպատմի ԱՄՆ-ում գտնվող կաբարդինացի միգրանտների ընտանիքում առկա դժվարին հարաբերությունների մասին։ Նախագծի պրեմիերան նախատեսված է 2026 թվականին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder