Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ոսկանան. Ոուսաստան-Ադրբեջան հարաբերություններում վիճակն այն աստիճանի վատ է, որ...
«Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում վիճակն այն աստիճանի վատ է, որ Բաքվի բարբարոսական վարչախմբին ուղղված կիսաաղերսական գրառում է կատարել անձամբ Դուգինը»,-գրում է իրանագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր ալիքում։
«Ռուսաստանի հզորության և ռուս մտավորականության մարդասիրական ավանդույթների հետ ոչ մի ընդհանրություն չունեցող այս գրեթե «աղերսագիրը» ոչ միայն անպատվաբեր է հենց տվյալ անձի, այլ նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում Ռուսաստանն ընկալելու հարցում խնդրահարույց է, քանի որ այստեղ հարգում են արժանապատվությունը և ուժը, այլ ոչ թե լացակումած աղերսանքը»,-նշել է նա։
