21-րդ դարի ամենաազդեցիկ ֆուտբոլիստները՝ ըստ Euro-football-ի
Աշխարհում
14:21 24/05/2025
Աշխարհ

21-րդ դարի ամենաազդեցիկ ֆուտբոլիստները՝ ըստ Euro-football-ի

Վերջին 25 տարիների ընթացքում ֆուտբոլը շատ է փոխվել ՝ տակտիկապես, ֆինանսապես և արագության առումով։ Առաջընթացի պատճառները միշտ էլ ֆուտբոլիստներն են եղել։ Euro-football.ru ներկայացրել է 21-րդ դարում խաղի վրա մեծ ազդեցություն ունեցած հիմնական դեմքերի ցանկը։

Լիոնել Մեսսին ոչ միայն բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, այլև իսկական խորհրդանիշ։ Նրա խաղի նկատմամբ անհնար է անտարբեր լինել։

Կրիշտիանու Ռոնալդուն ամբողջ ֆուտբոլային աշխարհին ապացուցեց, որ մեծություն կարելի է դառնալ ոչ միայն տաղանդի, այլև համառության և մեծ աշխատանքի շնորհիվ։

Չավին խաղադաշտում ինտելեկտի մարմնացումն էր։ Նրա փոխանցումների ճշգրտությունը միշտ բարձր էր, չնայած այն հանգամանքին, որ նա փորձում էր խաղալ բացառապես առաջ։

Զինեդին Զիդանն արդեն պատմություն է կերտել ֆուտբոլում ոչ միայն որպես խաղացող, այլև որպես մարզիչ՝ անընդմեջ հաղթելով Չեմպիոնների լիգան երեք անգամ։ Նա այն քիչ ֆուտբոլիստներից է, ում հաջողվել է միաժամանակ համատեղել ֆիզիկական կարողություններն և ինտելեկտը։ Զիդանը հայտնի է դարձել իր ակնառու տեխնիկայի և գերազանց հարվածի շնորհիվ, որը բազմիցս կարևոր հաղթանակներ էր բերում նրա թիմին։ Նրա հնարքները մինչ օրս օգտագործվում են երիտասարդ խաղացողների կողմից։

Ռոնալդինյոյի  խաղը դիտելիս կարելի է կասկածել, որ հրաշքներ գոյություն չունեն։ Պատահական չէ, որ լեգենդար բրազիլացուն մականունը տրվեց «Կախարդ»։ Նրա գնդակի հետ վարվելու ձևը անհավանական էր։

Քեվին դե Բրույնեի նման խաղացող չկա (Մեսսին չի հաշվվում, նա «այլ լիգայում» է), որը կարողանար փոխանցում կատարել այնպիսի դիրքերից, որտեղ նույնիսկ անհնար է պատկերացնել դա։ Դե Բրույնեն խաղարկողի մարմնացումն է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder