Երիտասարդի մոտ հեռախոսի պատճառով անսովոր հիվանդություն է առաջացել
Աշխարհում
14:10 24/05/2025
Աշխարհ

Երիտասարդի մոտ հեռախոսի պատճառով անսովոր հիվանդություն է առաջացել

Երիտասարդ ճապոնացու մոտ անսովոր հիվանդություն էր ախտորոշվել։ 25-ամյա տղամարդու ամբողջ կյանքը նախկինում կենտրոնացած էր իր հեռախոսի վրա։ Տղան խնդիրներ է ունեցել հաղորդակցման հետ, և դպրոցում ծաղրուծանակի պատճառով նա դուրս է մնաց և «տեղափոխվել» բջջային խաղերի աշխարհ

dailymail.co.uk-ի հաղորդմամբ, աստիճանաբար երիտասարդի մոտ զարգացել է գլխի կախվելու համախտանիշ։ Անբնական դիրքերում հաճախակի գտնվելու պատճառով նրա մոտ առաջացել են պարանոցի ցավեր, կուլ տալու դժվարություն և քաշի կտրուկ կորուստ։ Բացի այդ, ժամանակի ընթացքում հիվանդի գլխի հետևի մասում առաջացել է ուռուցիկություն։

Միայն դրանից հետո է տղամարդը դիմել բժշկի։ Նա կարողացել է ապաքինվել այս ծանր հիվանդությունից միայն վիրահատության միջոցով։ Երիտասարդն այժմ բուժումը շարունակում է տանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder