Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տվերի քաղաքային թիվ 6 հիվանդանոցի բժիշկները փրկել են մի հիվանդի, որի բրոնխներում հավի ոսկոր էր խրված։
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, 57-ամյա հիվանդը դիմել է բժշկական հաստատություն՝ գանգատվելով հազից, շնչառության դժվարություններից և ջերմությունից։ Նրա մոտ պլևրալ խոռոչում թարախի կուտակում է հայտնաբերվել։
«Սակայն, կրծքավանդակի համակարգչային շերտագրություն կատարելիս ստորին բլթի ձախ բրոնխում հայտնաբերվել է օտար մարմին։ Ախտորոշումը հաստատելու համար կատարվել է բրոնխոսկոպիա, որի արդյունքում բրոնխի լուսանցքում հայտնաբերվել է խիտ գոյացություն՝ շրջապատված բորբոքային հյուսվածքով», - արտոսովոր դեպի մասին պատմել են ԱՆ-ից։
Օտար մարմինը հեռացվել է բրոնխոսկոպի միջոցով։ Պարզվել է, որ բրոնխներում խրված հավի ոսկոր էր։ Պարզվել է, որ մոտ 15 տարի առաջ տղամարդը խեղդվել է հավի միս ուտելիս, դրանից հետո որոշ ժամանակ դժվարությամբ է շնչել, սակայն բուժօգնության չի դիմել։