Աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Չեռնոգորիայի փոխվարչապետը
Քաղաքական
14:04 24/05/2025
Հայաստան

Աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Չեռնոգորիայի փոխվարչապետը

Մայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը։ ԱԳ նախարարությությունից հայտնում են, որ  Ֆիլիպ Իվանովիչը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման:

Կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

«Երևանյան երկխոսության» քննարկումներին ուղիղ հեռարձակմամբ կարելի է հետևել միջոցառման պաշտոնական կայքէջում և սոցիալական հարթակներում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Չեռնոգորիայի փոխվարչապետը