Մարզիչը բացատրել է, թե ինչու Տիկնիզյանը չի խաղա «Ակրոնի» դեմ
Աշխարհում
18:17 24/05/2025
Աշխարհ

Մարզիչը բացատրել է, թե ինչու Տիկնիզյանը չի խաղա «Ակրոնի» դեմ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը բացատրել է, թե ինչու պաշտպան Նաիր Տիկնիզյանը չի ընդգրկվել ՌՊԼ-ի 30-րդ տուրի՝ «Ակրոնի» դեմ խաղի հայտացուցակում։

«Եվ ակումբը, և ինքը հայտարարություններ արեցին, կարծում եմ՝ դրանք սպառիչ են։ Տիկնիզյանը մարզվել է թիմի հետ ամբողջ անցյալ շաբաթ, բայց խնդրել է չմեկնել Սամարա՝ վկայակոչելով իր հոգեէմոցիոնալ վիճակը։ Ակումբը նրան ընդառաջ գնաց», - Գալակտիոնովի խոսքերն է մեջբերում Match TV-ն։

Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ի հետ հանդիպումից (2:2) հետո ֆուտբոլիստը հրապարակավ դժգոհություն է հայտնել ակումբում իր կարգավիճակից և հայտարարել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմը փոխելու մտադրության մասին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մարզիչը բացատրել է, թե ինչու Տիկնիզյանը չի խաղա «Ակրոնի» դեմ