Փրկարարները ջրանցքից դուրս են բերել նախորդ օրը խեղդվածներից երկրորդի՝16 ամյա տղայի դին
Հասարակություն
19:00 25/05/2025
Հայաստան

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել նախորդ օրը խեղդվածներից երկրորդի՝16 ամյա տղայի դին

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են.

«Մայիսի 25-ին, ժամը 13:33-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ջրանցքում հատնաբերվել է մայիսի 24-ից որոնվող Վ. Գ.-ի (ծնված 2009 թ.) դին. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 16 ամյա տղայի դին դուրս են բերել ջրանցքից:

Ըստ ՆԳՆ փրկարար ծառայության՝ մայիսի 24-ին, ժամը 22։04-ին ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել։ Իսկ տղայի մարմինը հայտնաբերվել է այսօր, ՋԷԿ–ի աշխատակիցներն են նկատել ու զանգահարել փրկարար ծառայություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել նախորդ օրը խեղդվածներից երկրորդի՝16 ամյա տղայի դին