Արարատի հայացքի ներքո իջա Երևան. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Քաղաքական
15:18 26/05/2025
Հայաստան

Արարատի հայացքի ներքո իջա Երևան. Ֆրանսիայի ԱԳ նախարար

«Քիչ առաջ, երբ իջնում էինք Երևան  Արարատի հայացքի ներքո, մտածում էինք՝ ժամանակն էր, սիրելի Արարատ,  պատասխանել ձեր հրավերին և այցելել Երևան»,- Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն։

Նա նշեց, որ առաջին այցն է Հայաստան, մեծ ուրախությամբ է  այստեղ։

«Ուրախություն, որը նաև հուզմանալից է, որովհետև այս տարի նշում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Նաև հպարտությամբ լեցուն  ուրախություն, քանի որ մեր երկու երկրների հարաբերություններն այսքան ինտենսիվ և վստահելի չեն եղել»,- ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Նա նշեց, որ հայկական սփյուռքը զգոն է պահում, ուղղորդում է և աջակցում։

Ժան-Նոել Բարոն հայտարարեց, որ Ֆրանսիան շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների, նաև Հայաստանի կողքին։

«Հարկ եմ համարում նաև նշել մեր համագործակցությունը պաշտպանական ոլորտում՝ թե՛ մասնագետների վերապատրաստումների, թե՛ զինամթերքի տրամադրումը։ Այս ամենի նպատակն է Հայաստանին հնարավորություն տալ ապահովելու երկրի պաշտպանությունն ու սուվերենությունը»,-նշեց նա:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ Գորիսում հյուպատոսություն են բացելու։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արարատի հայացքի ներքո իջա Երևան. Ֆրանսիայի ԱԳ նախարար