Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀԱՄԱՍ-ը Գազայի հետ համաձայնագրի համար անընդունելի պայմաններ է առաջադրել Իսրայելի համար
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը շարունակում է առաջ քաշել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի պայմաններ, որոնք բացարձակապես անընդունելի են Իսրայելի համար: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի կառավարության աղբյուրը։
Ավելի վաղ պաղեստինյան «Ալ Աքսա» հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրին, հաղորդել էր, որ ՀԱՄԱՍ շարժումը, իբր, համաձայնել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի առաջարկին՝ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ։ Իսրայելի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ համաձայն են Վիտկոֆի՝ Գազայի հատվածի վերաբերյալ առաջարկած ծրագրին, որը նախատեսում է ժամանակավոր հրադադարի երկարաձգում և որոշ պատանդների ազատ արձակում՝ առանց Իսրայելի կողմից պատերազմի վերջնական ավարտի երաշխիքների։
Ինքը՝ Վիտկոֆը, հերքել է այն տեղեկատվությունը, որ Համասը, իբր, համաձայնել է Գազայի հատվածում հակամարտությունը կարգավորելու իր առաջարկած ծրագրին։