Շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը
Սպորտ
09:12 26/05/2025
Հայաստան

Շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը

Շարժայում ավարտվել է «8th Sharjah Masters 2025» շախմատի միջազգային մրցաշարը:

Մրցաշարի Ա խմբում (2500+ վարկանիշ ունեցող շախմատիստներ) մասնակցեցին 31 երկրների 82 շախմատիստներ: Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և զբաղեցրել մրցանակային 5-րդ հորիզոնականը:

Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը.

1-ին տեղ՝ Անիշ Գիրի (Նիդերլանդներ)

2-րդ տեղ՝ Ալեքսանդր Ինջիչ (Սերբիա)

3-րդ տեղ՝ Նոդիրբեկ Աբդուսատորով (Ուզբեկստան)

Աղբյուրը`Panorama.am
Placeholder