Emis.am-ը վատ է աշխատում, միանգամից օգտվողները շատ են
Կրթություն, գիտություն
15:41 26/05/2025
Հայաստան

Emis.am-ը վատ է աշխատում, միանգամից օգտվողները շատ են

Այսօր առավոտից շատ ծնողներ չեն կարողանում մուտք գործել իրենց երեխաների էլեկտրոնային օրագիր՝ emis.am կայքի էլեկտրոնային օրագիր բաժինը։

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգից Panorama.am-ը տեղեկացավ, որ խնդիրը կայանում է նրանում, որ շատ մարդիկ են միանգամից օգտվում համակարգից. «Ուսուցիչները դեռ գնահատականներ են անցկացնում, հաստատում, դրա համար է նաև վատ աշխատում»։

Հետաքրքրվեցինք նաև՝ ե՞րբ համակարգը կփակվի, այսինքն պարզ կլինի կիսամյակային ու տարեկան գնահատականները, Կրթության կառավարման տեղեկատվական համակարգից արձագանքեցին.  «Ուսումնական պլանով նախատեսված առաջին և երկրորդ կիսամյակներն ավարտելու օրվան հաջորդող 4-րդ աշխատանքային օրը համակարգը ինքնաշխատ եղանակով հաշվարկում է սովորողների կիսամյակային և տարեկան գնահատականները»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder