Սեյրան Օհանյանը վատառողջ է, «մարտի 1»-ի վերաբացված գործով դատական նիստը հետաձգվեց
Իրավունք
17:32 26/05/2025
Հայաստան

Սեյրան Օհանյանը վատառողջ է, «մարտի 1»-ի վերաբացված գործով դատական նիստը հետաձգվեց

«Մարտի 1»-ի վերաբացված գործով դատական այսօրվա նիստը հետաձգվեց։ Նիստին ներկա չէր գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Դատավորը հայտարարեց, որ դատարան է ստացվել երկու միջնորդություն, որոնցից մեկի համաձայն հաղորդվում է, որ Ս. Օհանյանն առողջական խնդիրներ ունի, գտնվում է  ստացիոնար բուժման մեջ։

«Առողջություն մաղթենք, պարոն Օհանյանին։ Հաշվի առնելով, որ մեղադրյալի  մասնակցությունը դատական նիստին պարտադիր է, վերջինս բացակայությամբ չենք կարող շարունակել դատալսումները»,- ասաց դատավորը։

Քննարկվեց երկրորդ միջնորդությունը, որը կապված է գործով անցնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործուղումների հետ։

Արմեն Գևորգյանը հայտնեց, որ հունիսի 1-ին ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում պետք է մասնակցի Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, նաև հունիսին  պետք է մասնակցի ԵԽԽՎ նստաշրջանին։

«Դրանցով պայմանավորված, պետք է խնդրեմ դատարանը թույլ տա բացակայել»,- ասաց Ա. Գևորգյանը։

Դատավորը հայտնեց, որ դատարանը համապատասխան գրություն կհասեցագրի մայիսի 29-ից հունիսի 3-ը, հունիսի 22-30-ը ընկած ժամանակահատվածի համար։

Հաջորդ նիստը կկայանա հունիսի 17-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սեյրան Օհանյանը վատառողջ է, «մարտի 1»-ի վերաբացված գործով դատական նիստը հետաձգվեց