Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քննչական աճպարարությունը սահմաններ չի ճանաչում. Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի հոր և որդու գործի մասին
«Որպեսզի պատկերացնեք, թե Հակակոռուպցիոն կոմիտեն ինչպես է քննել ու դատարան ուղարկել Մարտուն Գրիգորյանի հոր և որդու գործը կներկայացնեմ մի փոքրիկ դրվագ»,-գրում է փաստաբան Արսեն Բաբայանն ու շարունակում.
«Այդ վարույթով վկաներից մեկը տեսաձայնագրմամբ ցուցմունք է տվել, որ տեսել է Սարիկ Մինասյանի կողմից կատարվող շեբենապատման աշխատանքները։
Հակակոռուպցիոն կոմիտեն այդ ցուցմունքը համառոտագրել է այսպես․ վկան Մարտուն Գրիգորյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի, նրա հետ մասնակցել է քարոզարշավին և Տեսել է կատարվող շեբենապատման աշխատանքներ։
Հիշեցնեմ, որ Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին մեղադրվում են քարոզչության ընթացքում արգելված բարեգործություն անելու մեջ, որը դրսևորվել է տարբեր փողոցներում շեբենապատման աշխատանքներ կատարելով։
Քննչական աճպարարությունը սահմաններ չի ճանաչում»։