Մարտուն Գրիգորյանի հոր նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն
Իրավունք
15:32 28/03/2025
Հայաստան

Մարտուն Գրիգորյանի հոր նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն

Հակակոռուպցիոն դատարանը Գյումրիում «Մեր քաղաքը» դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանը՝ հոր՝ Կամո Գրիգորյանի նկտամամբ կիրառեց վարչական վերահսկողություն խափանման միջոցը։  Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնեց, որ դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը՝ կիրառեց վարչական վերահսկողություն խափանման միջոցը, արգելեց երեկոյան ութից մինչև առավոտյան ութը Կամո Գրիգորյանին լքել բնակարանը: Այս մասին հայտնեց փաստաբան Արսեն Բաբայանը:

Նա հայտնեց, որ դատարանն արգելել է Կամո Գրիգորյանին շփվել սույն վարույթով անցող այլ անձանց հետ։

«Մենք կարողացանք պարզաբանում ստանալ՝ դատարանը երբ գրում են այլ անձ, դատարանը, քննիչն արձանագրեցին՝ այլ անձ չի վեաբերում բոլոր աձանց, այլ այլ անձ, որը կարող է որևէ եղանակով կապ ունենալ այս վարույթի հետ»,- մանրամասնեց Ա. Բաբայանը։ 

Փաստաբանը նշեց, որ կիրառված խափանման միջոցն անժամկետ է՝ մինչև նախաքննության ավարտը։

«Կարելի է ասել՝ տնային կալանք են կիրառել զբոսանքի թույլատվությամբ, քանի որ ասում են՝ ցերեկները կարող ես դուրս գալ, բայց անժամկետ»,- ասաց Բաբայանը։ 

Նույն խափանման միջոցն է կիրառվել նաև Մարտուն Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանին, քաղաքապետի թեկնածուի երկու թիմակցի նկատմամբ։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder