Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Առաջիկայոմ ՌԴ-ն մարդասիրական օգնություն կուղարկի Արցախից բռնի տեղահանվածներին. Զախարովա
«Իհարկե, այդ մարդասիրական հարցը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում, և մոտ ապագայում նախատեսվում է նոր, բավականին մեծ մարդասիրական ակցիա»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը շարունակում է հետևել Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանված անձանց իրավիճակին և արդյոք նախատեսվում են մարդասիրական օգնության նոր մատակարարումներ։
Նա նշել է, որ հայկական կողմից այս խնդրով զբաղվում է «Եվրասիա» ՀԿ-ի հանրապետական մասնաճյուղը, իհարկե, այլ կառույցներ։
Զախարովին հիշեցրել է, որ Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը նախկինում, մասնավորապես 2023-ի հոկտեմեբրին, մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան, Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվել է վեց տոննա սնունդ, անձնական հիգիենայի պարագաներ և այլն։