Ղարաբաղի շրջափակման ժամանակ առևտուր է եղել արցախցիների և ադրբեջանցիների միջև, կոնյակ են վաճառել, փող են վերցրել. Ալեն Սիմոնյան
Քաղաքական
12:47 27/05/2025
Հայաստան

Ղարաբաղի շրջափակման ժամանակ առևտուր է եղել արցախցիների և ադրբեջանցիների միջև, կոնյակ են վաճառել, փող են վերցրել. Ալեն Սիմոնյան

«Խաղաղության պայմանագիրը կնքելուց 5 րոպե հետո Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, իրար հետ բոլոր հնարավոր ձևերով շփվել, կոմունիկացվել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ըստ նրա, երբ լինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, ադրբեջանցիները կարող են վերադառնալ այն գյուղերը, որտեղ որ իրենք ժամանակին ապրել են Հայաստանի տարածքում. «Հիմա ո՞նց են հայերն ապրում Վրաստանում։ Նույն տրամաբանության մեջ»։

Նա հավատում է, որ իրենց կողմից կամք լինելու դեպքում հասարակությունները կապրեն իրար հետ։

Սիմոնյանը հայտարարեց, որ Ղարաբաղի շրջափակման ժամանակ առևտուր է եղել արցախցիների և ադրբեջանցիների միջև։

«Անուններ չտամ։ Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ կոնյակ են վաճառել, փող են վերցրել։

Վերջացրեք, մի ապրեք հեքիաթների մեջ, որ առևտուր չի լինելու, պատ ենք կառուցելու և իրար բարև չենք տալու»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder