Ախլքալաքցի Աքսաննա Ավետյանը նոր նվաճում ունի
Սպորտ
18:32 27/05/2025
Տարածաշրջան

Ախլքալաքցի Աքսաննա Ավետյանը նոր նվաճում ունի

Աքսաննա Ավետյանը, ով ծնունդով Ախալքալաքի շրջանի Ազավրեթ գյուղից է, նոր նվաճումների է հասել կարատեի ասպարեզում։

Jnews-ի փոխանցմամբ՝ մայիսի 18-ին Մոսկայում կայացած կարատեի «Եվրազիայի Գավաթը» մրցումների ժամանակ ախալքալաքցի մարզիկը, Ռուսաստանում ներկայացնելով Վրաստանը, կրկին անգամ հաջողության է հասել և հաղթանակ է տարել։

«Ես ներկայացրեցի Վրաստանը։ Վրաստանից ուրիշ մարզիկներ էլ կային, ես մրցմանը մասնակցեցի 18-ից բարձր տարիքային կատեգորիայում։ Մրցակցել եմ Ռուսաստանի ներկայացուցչի հետ ու հաղթել, գրավել եմ առաջին տեղ»,- պատմում է Աքսաննան։

Աքսաննա Ավետյանը 21 տարեկան է, ծնվել է Ազավրեթ գյուղում։ 5-6 տարեկան է եղել, երբ ընտանիքով տեղափոխվել են Ախալքալաք, այնուհետև, Ախալքալաքի թիվ 1  դպրոցն ավարտելուց հետո ընտանքի հետ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ և հիմա ապրում և բարձրագույն կրթություն է ստանում։ Նա սովորում է Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի իրավաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսում։ Jnews-ի հետ զրույցում Աքսաննան պատմել է, որ արդեն 13 տարի է, ինչ սպորտով  է։ Իսկ հարցին, թե կարատեն աղջկա համար խնդիրներ չի առաջանցնում գենդերային տեսանկյունից, նա պատասխանել է․

«7 տարեկանից սկսել եմ պարապել կարատե։ Խոսակցություններ շատ են եղել, որ «աղջիկ է, ի՞նչ պետք է կարատեն», բայց ես շատ ուշադրություն չեմ դարձրել դրանց և չեմ էլ փոշմանել, որ շարունակել եմ կարատեն։ Մրցումներին  մասնակցելու առումով ամաչելու դեպքեր չեն եղել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder