Էրդողանն Ալիևի ու Պակիստանի վարչապետի հետ կմասնակցի Բերձոր միջազգային օդանավակայանի բացման արարողությանը
Քաղաքական
15:34 27/05/2025
Տարածաշրջան

Էրդողանն Ալիևի ու Պակիստանի վարչապետի հետ կմասնակցի Բերձոր միջազգային օդանավակայանի բացման արարողությանը

Մայիսի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ադրբեջան՝ մասնակցելու Լաչինի (Բերձոր) միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ 

Оդանավակայանի բացման արարողությանը ներկա կգտնվեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ 

Օդանավակայանը գտնվում է Բերձոր քաղաքի կենտրոնից 30կմ, Շուշիից 70 կմ, իսկ Քարվաճառից (Քելբաջար) 60կմ հեռավորության վրա։ Այն Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում կառուցված երրորդ օդանավակայանն է։

Օդանավակայանն ունի 3000 մետր երկարությամբ և 60 մետր լայնությամբ թռիչքուղի, ինչպես նաև տերմինալ, որը կարող է սպասարկել ժամում 200 ուղևորի։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder