Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մեր հաշվին են փորձելու պայմանավորվել՝ կլինի ռուսները թուրքերի հետ, թե թուրքերը եվրոպացիների հետ. Հակոբ Բադալյան
Աշխարհաքաղաքական գերարագ զարգացող գործընթացները ինչ ազդեցություն կունենան տարածաշրջանի և մասնավորապես՝ Հայաստանի վրա։ Ինչի են սպասում Անկարան և Բաքուն՝ ձգձգելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայանգրի ստորագրումը։
Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր կարծիքը հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Հարցազրույցում հնչած հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև։
•Լավրովի այցի առանցքային թեմաներից մեկը եղել է ճանապարհների խնդիրը։ Իմ գնահատմամբ վերջին շաբաթներին, կամ վերջին 1-2 ամիսներին այս հարցում բավական ակտիվացել է Եվրամիությունը։
•Թերևս շատ մեծ ազդեցություն կամ դեր ենք վերապահում Նիկոլ Փաշինյանին՝ մտածելով թե նա կարող է այդ տեսակի հակադրությունների դաշտ տեղափոխել Հայաստանը։ Եթե Հայաստանը հայտնվում է այդ ծիրում, ապա այն ոչ թե մեր պետության որևէ ղեկավարի քաղաքականության հետևանք է, այլ՝ աշխարհաքաղաքական իրավիճակի։
•Հայաստանի ղեկավարների խնդիրն այդ պարագայում հակասությունների կառավարելն է, ոչ թե Հայաստանի ղեկավարն է սահմանելու, թե դրանք կան թե չկան, որովհետև դրանք պայմանավորվում են աշխարհաքաղաքական կենտրոնների խորքային ռազմավարությամբ և Հայաստանը դրանց հակազդելու կամ խթանելու մեծ ռեսուրսներ չունի։
•Այստեղ մեր խնդիրը կառավարելու և կառավարելու արդյունավետության հարցն է։ Այստեղ, իմ կարծիքով, բնականաբար, կան շատ մեծ խնդիրներ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ պաշտոնական Երևանի խոսույթը վկայում է, որ այստեղ կան լրջագույն խնդիրներ իրողությունների կառավարման տեսանկյունից, որովհետև ստանձնվել է Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական օրակարդերի հանդեպ լոյալության կուրսը։ Եթե այս գնով է կատարվում կառավարումը, ապա, մեծ հաշվով այն ոչ թե կառավարում է, այլ ծանր հետևանքների փափուկ ընթացք ապահովելու խնդիր։
•Աշխարհաքաղաքական կենտրոններն ունեն ռազմավարական ինչ-որ նպատակներ և այդ նպատակներն այսպես թե այնպես լուծվում են թույլ օղակների հաշվին, իսկ այդ թույլ օղակը նաև պայմանավորվում է նրանով, թե մենք ներսից մեզանից ինչ ենք ներկայացնում։
•Տեսնում ենք, որ Հայաստանում նաև ներքին կառավարաման արդյունավետության խնդիրե կա։ Եթե տնտեսական ցուցանիշները դիտարկենք, ապա կտեսնենք, որ հունվար-ապրիլ ամիսների արդյունաբերության ծավալները նվազել են 16 %-ով։ Այսինքը, մեր տնեսության ներուժը պետք է լիներ արդյունաբերությունը, եթե մենք դիմադրողունակ երկիր ենք ուզում լինել, ապա ահա այսպիսի իրավիճակում ենք։ Չենք կարող մտածել, որ մեր համար ինքնաբերաբար կարող են դրական զարգացումներ լինել։
•Ճանապարհների հարցում գիտենք, որ թուրքերը և ադրբեջանցիները ձգտում են դրան առավելագույնն իրենց վերահսկողությամբ։ Կարծում եմ, որ նրանք այդտեղ այդքան էլ գոհ չեն լինի եթե Ռուսաստանն այդտեղ վերահսկողության մեխանիզմ ունենա։ Նայև հարց է առաջանում, թե Եվրոպայի հետ իրենք՝ Թուրքիան և Ադրբեջանը ինչ են բանակցում, քննարկում։
•Ռուսաստանի հակազդեցությունը լինելու է ընդամենն այն, որ իրենք ինչ-որ բան առաջարկեն Թուրքիային՝ իրենց հետ ինչ-որ բան պայմանավորվելու տրամաբանությամբ։ Այդտեղ գալիս ենք այն մտքին, որ այդ առաջարկածը կախված է լինելու նրանից, թե մենք մեզանից ինչ ենք ներկայացնում։
•Եթե մենք մեզանից ոչինչ չենք ներկայացնելու, դարձյալ մեր հաշվին են փորձելու պայմանավորվելու ցանկացած պարագայում, կլինի ռուսները թուրքերի հետ, թե թուրքերը եվրոպացիների հետ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։