«Հրապարակ». ՔՊ-ում կանխատեսում են, որ հարյուրից ավելի թեկնածու է լինելու
Օրվա մամուլ
08:42 27/05/2025
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ում կանխատեսում են, որ հարյուրից ավելի թեկնածու է լինելու

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մինչ ընդդիմության դաշտում շարունակում են միմյանց միս կրծել, իսկ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացն այդպես էլ օրակարգ չի բարձրանում, ՔՊ-ում ակտիվ նախընտրական քարոզարշավի մեջ են: Առայժմ՝ ՔՊ վարչության սեպտեմբերյան ընտրություններին ընդառաջ, որից հետո կլծվեն նաև համապետական ընտրությունների քարոզարշավին։ Հունիսի կեսերից սկսվելու են վարչության անդամության թեկնածուների առաջադրումները, ՔՊ-ում կանխատեսում են, որ այս անգամ հարյուրից ավելի թեկնածու է լինելու։ Ներկայում մոտ 50 հոգու անուն է շրջանառվում՝ օրենսդիր և գործադիր մարմինների ակտիվ ՔՊ-ականներ, որոնք վերջին օրերին մեկը մյուսին հերթ չտալով՝ մեկնում են մարզեր, հանդիպումներ ունենում մարզային կազմակերպությունների, տարածքային կառույցների անդամների հետ: Երբեմն միմյանց դեմ անուղղակի «բոչկա են գլորում», որպեսզի տարածքային կառույցների անդամների սիրտը շահեն` նրանք ՔՊ ղեկավար մարմնի ընտրիչներն են և մասնակցելու են վարչության ընտրություններին։

Բանն այն է, որ միայն վարչության ընտրություններից հետո է հայտնի դառնալու նաև խորհրդարան ներկայացվելիք նախընտրական ցուցակը, և մեխանիկորեն` ովքեր դառնան վարչության անդամ, բարձր դիրքեր կզբաղեցնեն նաև ԱԺ նախընտրական ցանկում։ Ի դեպ, ՔՊ-ականներն այսօր մեկնարկող ԱԺ նիստին էլ են մարտական ներկայանալու, նրանք չեն մարսել Լևոն Քոչարյանի՝ անցած քառօրյային ունեցած ելույթը և որոշել են կռիվ սադրել, որ ընդդիմությանը և հատկապես Լևոն Քոչարյանին պատժելու լեգիտիմ հիմք ունենան՝ Փաշինյանի հասցեին կոշտ գնահատականների համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder