Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչությունն անդրադարձել է Հայաստանին
ԱՄՆ Պաշտպանության նախարարության հետախուզական վարչությունը (DIA) հրապարակել է Անվտանգության գլոբալ միջավայրի գնահատման 2025թ. զեկուցը, որն իր մեջ ներառում է նաև Հայաստանը:
Գնահատելով իրավիճակը կովկասյան տարածաշրջանում, զեկույցում քննարկվում է ռուս-հայկական հարաբերությունների վատթարացումը, ասվում է, որ Հայաստանը սպառնացել է լքել ՀԱՊԿ-ը, այն դեպքում երբ Մոսկվան օգտագործել է տեղեկատվական օպերացիան` վարկաբեկելու հայկական ժողովրդավարությունը և նրա առավելապես արևմտամետ առաջնորդներին:
Վրաստանի վերաբերյալ զեկույցում ասվում է. «Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, մտադիր է Վրաստանը վերադարձնել իր ազդեցության գոտի:
Հոկտեմբերյան խորհրդարանական ընտրություններից հետո Վրացական երազանքի կառավարությունը ստեղծեց մի միջավայր, որը Ռուսաստանին թույլ է տալիս ամրապնդել իր ազդեցությունը երկրում»: