«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել ավելի քան 66 միլիոն դրամ արժեցող «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ
Օրվա մամուլ
08:53 27/05/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել ավելի քան 66 միլիոն դրամ արժեցող «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ՝ 2025 թվականի մայիսի 26-ին, Երևանում մեկնարկեց «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից՝ համագործակցությամբ Հնդկաստանի Observer Research Foundation-ի, ինչպես նաև միջազգային այլ գործընկերների։

Համաժողովի կազմակերպման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 66 մլն 602 հազար ՀՀ դրամ (մոտ 173 հազար ԱՄՆ դոլար), որը ներառում է «Դվին» երաժշտական սրահում միջոցառման կազմակերպումը՝ լուսաձայնային տեխնիկական մասից մինչև շապիկների տպագրություն։

Համաժողովն անցկացվել է երեկ, կշարունակվի նաև այսօր՝ ըստ պայմանագրի։ Պայմանագիրը կնքվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության և «Կարեն Բաղդասարյան» ԱՁ-ի միջև։ Պայմանագիրը նախատեսում է կոնցեպտի մշակում, բրենդինգի ստեղծում, անիմացիոն տեսահոլովակների պատրաստում։ «Երկխոսության» համար, ըստ պայմանագրի, «Դվինի» 20 էկրանների վրա պետք է լինեն լույսեր։

«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակում «Հարավային Կովկասը՝ ռազմավարական հանգույց. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով պանելային «երկխոսությանը» քննարկվել է դավադրական համարվող «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել ավելի քան 66 միլիոն դրամ արժեցող «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ