Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ծխի հսկա ամպ ու կրակ. Պայթյուն Չինաստանի արևելքում գտնվող քիմիական գործարանում
Պայթյուն է տեղի ունեցել Չինաստանի արևելքում գտնվող Շանդոնգ նահանգի քիմիական գործարանում։ Այս մասին գրում են տեղական ԶԼՄ-ները։
Պայթյունը տեղի է ունեցել կեսօրից առաջ։ Տեղի բնակիչները հայտնել են՝ ալիքն այնքան ուժեղ է եղել, որ կոտրել է մոտակա տների պատուհանները։ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն անմիջապես ժամանել է դեպքի վայր։
Երկրի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հետևանքները վերացնելու համար դեպքի վայր է կանչվել 232 մասնագետ և 55 միավոր հատուկ տեխնիկա։ Բացի այդ, տեղակայվել են արդյունաբերական օբյեկտներում մարդածին աղետների վերացման մասնագիտացված ստորաբաժանումներ։