Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բաշ Ապարանի հերոսամարտի հաղթանակի 107-րդ տարեդարձը շուքով են նշում Ապարանում։ Արագածոտնի մարզկենտրոնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մինչ իշխանափոխությունը ԱԺ պատգամավոր աշխատող գործարար Սամվել Ալեքսանյանը, նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը և ուրիշներ։
Այստեղ տոնական ու ջերմ մթնոլորտ է, հնչում է կենդանի երաժշտություն, դհոլ-զուռնա։
Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են մտերմիկ զրուցում Աղվան Հովսեփյանն ու Տիգրան Ավինյանը, վերջինը հետաքրքրվում է, թե ինչպես են ՔԿ նախկին նախագահի գործերը։ Հովսեփյանը կարծեք չի բողոքում։
Ջերմ ողջագուրվում են նաև Մհեր Գրիգորյանն ու Սամվել Ալեքսանյանը։ Ի դեպ, գործարարն ի պատասխան լրագրողի հարցի, հերքում է «Երևան սիթի»-ն իրենից խլելու մասին տեղեկությունը։