Նման հարցերը մի քիչ ավելի երկար պետք է քննարկենք. Մհեր Գրիգորյանը՝ Արցախի հարցում Սարդարապատի խորհրդի մասին
Քաղաքական
13:44 28/05/2025
Հայաստան

Նման հարցերը մի քիչ ավելի երկար պետք է քննարկենք. Մհեր Գրիգորյանը՝ Արցախի հարցում Սարդարապատի խորհրդի մասին

«Չկա ավելի կարևոր բան մեզ համար, քան ինքնիշխանությունն ու անկախությունը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որ Ապարանում մասնակցում է մայիսյան հերոսամարտերի տարեդարձին նվիրված միջոցառումներին։

«Տոնի խորհուրդը պետք է շատ մեծ նշանակություն ունենա բոլորիս համար»,-ասաց Մհեր Գրիգորյանը։

Առաջին հանրապետությունն ունեցավ երկու տարվա կյանք, ապա տևական ժամանակ անց, Հայաստանը կրկին ձեռք բերեց անկախություն, Մ. Գրիգոյանը նման սցենար հավանական համարո՞ւմ է Արցախի դեպքում։

«Նման հարցերը մի քիչ ավելի երկար ու մի քիչ այլ ձևաչափով պետք է քննարկենք։ Բնականաբար, կարծիք ունեմ, բայց կարճ արտահայտվելը համարում եմ սխալ ու անհարգանք Ձեր հարցի նկատմամբ։ Ես կարող եմ խոստանալ, որ առիթ կստեղծենք ու միասին ավելի երկար, համապարփակ կխոսենք»,-ասաց Գրիգորյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նման հարցերը մի քիչ ավելի երկար պետք է քննարկենք. Մհեր Գրիգորյանը՝ Արցախի հարցում Սարդարապատի խորհրդի մասին