Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 2-ին` Ստամբուլում. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է այն հուշագրի մասին, որը Ռուսաստանը կներկայացնի Ուկրաինային հունիսի 2-ին՝ Ստամբուլում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանը հուշագրում Ուկրաինային ներկայացրել է իր դիրքորոշումը հակամարտության պատճառները վերացնելու վերաբերյալ։
Երեք տարվա ընթացքում Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 16-ին՝ Ստամբուլում: Կողմերը պայմանավորվել են գերիների լայնածավալ՝ 1000-1000 փոխանակում և ապագա հրադադարի հնարավորությունների դիտարկում։
Ուկրաինան բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարների հանդիպում է խնդրել։ Ռուսաստանն ընդունել է այն։