Օվերչուկ. Մոսկվան հետաքրքրված է ԵԱՏՄ ընդլայնմամբ
Քաղաքական
17:32 28/05/2025
Տարածաշրջան

Օվերչուկ. Մոսկվան հետաքրքրված է ԵԱՏՄ ընդլայնմամբ

Մոսկվան հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընդլայնմամբ՝ հիմնականում այն ​​երկրներով, որոնք Ռուսաստանին ապահովում են աշխատուժով։

«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, նա նշել է, որ ժողովրդագրական իրավիճակը, աշխատուժի պահանջարկը և դրա արժեքը այնպիսին են, որ տնտեսությունը զարգացնելու և գնաճը զսպելու համար անհրաժեշտ է ներգրավել աշխատանքային միգրանտներ։

«ԵԱՏՄ օրենքը թույլ է տալիս թեթևացնել երկրների միջև աշխատուժի տեղաշարժի հետ կապված լարվածությունը։ Այն թույլ է տալիս իրենց երկրներից դուրս աշխատող Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի քաղաքացիներին օգտվել նույն իրավունքներից, ինչ այն երկրի քաղաքացիները, որտեղ ապրում և աշխատում են»,- ասել է նա։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder