Առաջիկա հինգ տարիների ընթացքում ջերմաստիճանը կշարունակի մնալ ռեկորդային. Կանխատեսում
Հասարակություն
11:27 28/05/2025
Հայաստան

Առաջիկա հինգ տարիների ընթացքում ջերմաստիճանը կշարունակի մնալ ռեկորդային. Կանխատեսում

Համաձայն գլոբալ կլիմայի կանխատեսումների՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում ջերմաստիճանը կշարունակի մնալ ռեկորդային կամ ռեկորդին մոտ մակարդակի վրա:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ներկայացմամբ, ըստ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) նոր զեկույցի՝ առաջիկա հինգ տարիներին կանխատեսվում է, որ գլոբալ ջերմաստիճանը կմնա ռեկորդային կամ ռեկորդին մոտ, ինչը կավելացնի կլիմայական ռիսկերը և ազդեցությունը հասարակության, տնտեսության և կայուն զարգացման վրա։

 Հիմնական ուղերձները՝

Հաջորդ հինգ տարիներից առնվազն մեկը կարող է դառնալ պատմության մեջ ամենատաք տարին՝

2024-ը գերազանցելու հավանականությունը՝ 80 %։

Օդի միջին ջերմաստիճանը 86% հավանականությամբ կլինի ավելի քան +1.5 °C՝ համեմատած 1850–1900 թթ․ միջինի հետ։

2025–2029 թթ․ հնգամյա միջին ջերմաստիճանը +1.5 °C-ից բարձր լինելու հավանականությունը՝ 70%։

Երկարաժամկետ (տասնամյակի միջինով) տաքացումը դեռ մնում է 1.5 °C-ից ցածր

Արկտիկայում տաքացման տեմպերը կշարունակեն գերազանցել գլոբալ միջինը

Տեղումների բնույթը կցուցաբերի խիստ տարբերություններ տարածաշրջանների միջև։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder