Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 2-ին` Ստամբուլում. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով
Քաղաքական
20:14 28/05/2025
Աշխարհ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 2-ին` Ստամբուլում. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է այն հուշագրի մասին, որը Ռուսաստանը կներկայացնի Ուկրաինային հունիսի 2-ին՝ Ստամբուլում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանը հուշագրում Ուկրաինային ներկայացրել է իր դիրքորոշումը հակամարտության պատճառները վերացնելու վերաբերյալ։ 

Երեք տարվա ընթացքում Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 16-ին՝ Ստամբուլում: Կողմերը պայմանավորվել են գերիների լայնածավալ՝ 1000-1000 փոխանակում  և ապագա հրադադարի հնարավորությունների դիտարկում։

Ուկրաինան բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարների հանդիպում  է  խնդրել։ Ռուսաստանն ընդունել է այն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 2-ին` Ստամբուլում. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով